«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

1. Ինչպիսի՞ն կլինի աշխարհը 2018-ին

1. Ինչպիսի՞ն կլինի աշխարհը 2018-ին
07.01.2018 | 11:43

Եվրոպա


Եվրոպան կաղալով մտնում է նոր տարի։ Անգելա Մերկելը մինչև հինա զբաղված է կառավարության ձևավորման համար սոցիալ-դեմոկրատների հետ բանակցություններով` լիբերալների հետ պայմանավորվածության ձախողումից հետո։ Նոր մեծ կոալիցիայի (ՔԴՄ- ՔՍՄ և ԳՍԴ) դեպքում Գերմանիան կարող էր դուրս գալ քաղաքական լեթարգիայից, ուր սուզվեց սեպտեմբերի 24-ի ընտրություններից հետո։ Եվրոպան զգում է գերմանական լեթարգիայի հետևանքներն իր մաշկի վրա։ Բանակցությունները ձգվում են մի քանի ամիս և կարող են մի քանի շաբաթ էլ տևել` մինչև կողմերը որևէ համաձայնության գան։ Սոցիալ-դեմոկրատների մասնակցությունը ՙմեծ կոալիցիայի՚ նոր կազմին Եվրոպայի համար կարող է օգտակար լինել, բայց ծայրահեղ աջերը (ՙԱյլընտրանք Գերմանիայի համար՚ կուսակցությունը) պահպանում է հիմնական ընդդիմության իր դերը Բունդեսթագում։ Երկրորդ համաշխարհայինից հետո առաջին անգամ այդ աննախադեպ իրավիճակն արտահայտում է պոպուլիստական կուսակցության ճնշումը։ Դժվարությունները, որոնց բախվեց Անգելա Մերկելը նոր կառավարության ձևավորման մեջ, գնահատվում են իբրև նրա քաղաքական մայրամուտի նշան։ Այս պահին Գերմանիայի կանցլերը ԵՄ ամենաակտիվ ու ազդեցիկ անդամի, ԵՄ-ում ու առավել մեծ միջազգային տարածքում համաեվրոպական առաջատարի դերը հանձնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Բայց Փարիզն առանց Բեռլինի հենց կաղ Եվրոպան է։ Իտալիան պատրաստվում է ընտրությունների, որ կարող են կառավարություն բերել ոչ այնքան եվրոպամետ տրամադրություններ։ Իսպանիային թուլացրեց կատալոնական ճգնաժամը։ ԵՄ Կենտրոնական ու Արևելյան մասերում (Ավստրիայից` Չեխիա, Հունգարիայից` Լեհաստան) առավել քննադատական դիրքորոշում է։ Փախստականների խնդիրը, որոնց այդ երկրները հրաժարվում են ընդունել, առավել խորացրեց հակաեվրոպական տրամադրությունները, իսկ որոշ դեպքերում, օրինակ, Լեհաստանում, ժողովրդավարական սկզբունքներին դեմ գնացին։ Եթե տնտեսության մեջ նշանակալից բարելավումներ են լինում, քաղաքական մթնոլորտը լավատեսության առիթ չի տալիս։


ԱՄՆ
2017-ը մեծ անհայտության տարի էր, նախագահական վիճակախաղում շահեց Դոնալդ Թրամփը։ 2018-ը պիտի լինի պատասխանների տարի։ 4 գլխավոր պատասխանների.
1. Մեծ կորպորացիաներին ֆիսկալ բարեփոխումով ընծայված 3,5 տրիլիոն դոլարը իրականում լցվելու է աղքատների ու փոքր, «մոռացված» միջին դասի գավաթը, որ ձայն է տվել Թրամփին, կամ դառնալու է վիթխարի ֆինանսական փուչիկ, ինչպես 2000-ականների սկզբին էր։ Այդ փողերով կփորձեն նոր փողեր սարքել։ Իսկ փողը միակ ուժն է, որ մարտահրավեր է նետում գրավիտացիային` վերև բարձրանալու միտումով։
2. Կոռուպցիայի ու ռուս օլիգարխների մասնակցությամբ` ՙՌաշագեյթ՚ անունով գործի դատական հետաքննությունը կփակվի։ Մենք ականատես կդառնանք հատուկ դատախազ Բոբ Մյուլլերի պաշտոնանկությանը` Թրամփի հրամանագրով։ Դա կստեղծի ինստիտուցիոնալ նոր ճգնաժամ` ՈՒոտերգեյթի պես, կամ բազում մեղադրանքներ կհարուցի։ Գործը կհասնի՞ նախագահին, կախված է 3-րդ հարցից։
3. Նոյեմբերի 8-ին կնորացվի Համայնքների պալատի կազմը և 100-ից 34 նոր սենատորներ կընտրվեն։ Եթե դեմոկրատները դառնան մեծամասնություն, ենթադրյալ իմպիչմենտը` արդարադատությանը խոչընդոտելու համար, ռեալ ուրվագծեր կստանա։ Եթե հանրապետականները պահպանեն մեծամասնությունը, լիովին հնարավոր է, որ թրամփականությունը գերակայի մինչև 2020-ը։
4. Կիմ Չեն Ինը և նրա հրթիռային զինանոցը։ Թրամփը չի կարող թույլ տալ կորեացի բռնապետին ևս մեկ տարի իր վրա ծիծաղել` հրթիռներ փորձարկելով ու արձակելով, չկործանելով «ուժեղ նախագահի» միֆը, որ ունակ է ՙկրակի ու կատաղության՚։ Թրամփը հայտնվել է սեփական հռետորաբանության աքցաններում` Կիմին չես հնազանդեցնի կրակոցներով Թվիթերում։ ԱՄՆ-ին պատմականորեն բնորոշ ՙինչ-որ բան անելու՚ ձգտումն այդ պայմաններում կարող է դառնալ անխուսափելի։
(Հաջորդ մասը)


La Repubblica, Իտալիա


Հ.Գ. Եվրոպական նոր ընտրությունները կպատասխանեն հարցին` ո՞վ է ավելի արժանի վստահության` ազգայնականներն ու պոպուլիստնե՞րը, թե՞ պահպանողականները:
Գերմանիան դեռ պիտի կառավարություն ընտրի: Մարիանո Ռախոյը պիտի որոշի` ի՞նչ անել Կատալոնիայի հետ, որ փաստորեն անկախության երկրորդ հանրաքվեն անցկացրեց խորհրդարանական ընտրություններով: Հավելեք Կառլես Պուչդեմոնի ճակատագիրը: Մեծ Բրիտանիան խրվել է բրեկզիտի ու արքայազն Հարրիի ամուսնության մեջ, որին բրիտանացիներն ավելի մեծ նշանակություն են տալիս, քան ԵՄ-ից դուրս գալուն: Մակրոնը եռանդուն բարեփոխում է Ֆրանսիան ու ուզում է նույնն անել ԵՄ-ում: Իտալիայուն տարեվերջին հրաժարական տվեց կառավարությունը, երկիրը պատրաստվում է ընտրությունների, չի բացառվում Սիլվիո Բեռլուսկոնիի վերադարձը: Ռեքս Թիլերսոնը հայտարարում է, որ ծրագրում է մնալ պաշտոնում և Թրամփը չի էլ ակնարկել, որ դժգոհ է պետդեպարտամենտի ու իր աշխատանքից: Թրամփը սկանդալից սկանդալ է գնում` հիմա էլ իր մասին գրքի դեմ է պայքարում` աշխարհում ոչինչ չի փոխվում: Հաց ու զվարճանք, բայց երբ հացը պակասում է, զվարճանքը սկսում է դառնալ վտանգավոր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3337

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ